1006 դիտում
20:04 25-05-2017
Հայաստանում է ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը
Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ՌԴ ՊՆ փորձագետների հետ:
ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը Հայաստան է ժամանել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների 2017թ. երկկողմ ռազմական համագործակցության պլանի համաձայն:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են «2013 թվականի դեկտեմբերի 2-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծը և կնքման ընթացակարգերի հետագա կատարմանը վերաբերող հարցեր:
Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել հիշյալ Համաձայնագրում և դրա Հավելվածում, որով սահմանվում է զինվորական սուրհանդակափոստային կապի ցանցով զինվորական նամակագրության առաքման կարգը:
Համաձայնագիրը կարգավորվում է մի Կողմի պետության տարածքում տեղակայված զինվորական կազմավորումների համար մյուս Կողմի պետության տարածքից զինվորական նամակագրության փոխանցման հետ կապված հարցերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հետ կապված այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
3175 դիտում
16:07 19-12-2017
Հայաստան կայցելի ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը
1500 դիտում
18:52 08-03-2014
ԵԱՀԿ փորձագետների խումբը կփորձի հենց այսօր Ղրիմ մտնել
1587 դիտում
16:39 19-07-2014
Վաղը Կիև կմեկնի բրիտանացի փորձագետների 6 հոգանոց խումբը՝ ուսումնասիրելու մալազիական Boeing-777-ի կործանումը
Այս բաժնից
1219 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1039 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
853 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել