211652_close_icon
views-count1104 դիտում article-date 15:47 25-05-2017

41 հակակարկտային կայանքներից 9188 կրակոց է իրականացվել. ՀՀ ԱԻՆ

Ընդամենը թվով 41 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 6 ամպ, կատարվել է 9188 կրակոց: *** Դիտարկվող տարածքներում, Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր համայնքում տեղացել է կարկուտ: Աղնջաձորի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ կարկուտը վնաս է հասցրել: (նշված համայնքը չի պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից): *** Մայիսի 24-ին, ժամը 17:28-ից մինչև 18:13-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 10 կայանքներից Արագածոտնի մարզի Արագածավան, Լուսակն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 2130 կրակոց: *** Մայիսի 24-ին, ժամը 17:27-ից մինչև 18:20-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 24 կայանքներից Արմավիրի մարզի Բագարան, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Լեռնագոգ, Դարալիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 6608 կրակոց: Պաշտպանվող տարածքներից մասնակի թույլ կարկուտ է տեղացել Արգինա, Քարակերտ, Լեռնագոգ համայնքներում: *** Մայիսի 24-ին, ժամը 14:05-ից մինչև 14:45-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 7 կայանքներից Լոռու մարզի Օձուն 1, Օձուն 2, Հագվի, Կարմիր Աղեկ, Այգեհատ, Ծաթեր, Արևածագ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 450 կրակոց:

Նմանատիպ նյութեր