211652_close_icon
views-count1174 դիտում article-date 17:48 25-05-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 24-ից 25-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 24-ից 25-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք: Բացահայտվել է կողոպուտի 2, գողության 13, խարդախության 4, խուլիգանության 3, յուրացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր