Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 25-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ Հ Հպատվիրակությունը կմասնակցի Կազան քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին։