211652_close_icon
views-count1874 դիտում article-date 19:37 22-05-2017

Ձեր սերունդը կկերտի ավելի ուժեղ Հայաստան. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ‹‹Անդրանիկ Մարգարյան›› քաղաքական դպրոցի ունկնդիրների համար հանդես է եկել ‹‹Ազգային գաղափարախոսության արդիականությունը›› թեմատիկ դասախոսությամբ: ՀՀ Աժ փոխնախագահը կարևորել է նոր սերնդի շրջանում ազգային և քրիստոնեական արժեքների արմատավորումն ու զարգացումը: Թեմատիկ դասախոսությունից հետո ‹‹Անդրանիկ Մարգարյան››-ի անվան քաղաքական դպրոցի ունկնդիրները տարբեր խնդիրների շուրջ իրենց հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ փոխնախագահին: ‹‹Մենք հաճախ ենք տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով հանդիպումներ ունենում երիտասարդների հետ: Վերստին համոզվեցի, որ անկախ տարիքային տարբերություններից սերունդների միջև կա ընդհանուր մոտեցում ազգային գաղափարախոսության և քրիստոնեական արժեքների պահպանման ու զարգացման գործում: Ազգային համերաշխությունը, Հայրենիքի հզորացումը, Արցախի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում միասնականության դրսևորումը մեր համար ազգային անվտանգության հարց է: Համոզված եմ, որ անկախության ձեր սերունդը կկերտի ավելի ուժեղ Հայաստան››,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր