2757 դիտում
19:03 22-05-2017
Նախատեսվում է իրականացնել հայկական ծագում ունեցող բուսական մթերքի արտադրության, արտահանման հնարավորությունների ու ընթացակարգերի ուսումնասիրություններ
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության Դաշնային ծառայության պատվիրակությունը մայիսի 22-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարության հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հայկական ծագում ունեցող բուսական մթերքի արտադրության, պահպանման վայրերի, արտահանման հնարավորությունների ու ընթացակարգերի համատեղ ուսումնասիրություններ:
ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանն ընդգծել է սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում գործընկեր կառույցի աջակցության կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ տարածքում գործում են վերահսկման միասնական մեխանիզմներ և խնդիրները հաճախ պահանջում են համատեղ լուծումներ:
Ներկայացվել են վերահսկողության ուժեղացմանն ուղղված՝ Ծառայության կողմից ձեռնարկվող միջոցառումները, հայկական կողմը պատրաստակություն է հայտնել տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն բուսասանիտարիայի ոլորտի և ձեռքբերումների մասին:
ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շչեգլովը շեշտել է այս այցի կարևորությունը և հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի բաց, հասանելի և փոխշահավետ:
Առաջիկա հինգ օրերի ընթացքում ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը կայցելի Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում տեղակայված ջերմոցային տնտեսություններ, ծիրանի և դեղձի այգիներ, կծանոթանա առկա իրավիճակին, մեր երկրի բուսական արտադրանքի արտադրողական հնարավորություններին ու հզորություններին:
Նմանատիպ նյութեր
1956 դիտում
13:45 23-07-2015
Փորձել է կուլ տալ պոլիէթիլենային պարկը, որի մեջ եղել է բուսական ծագում ունեցող չոր մանրացված զանգված
3979 դիտում
21:57 23-09-2016
Նախատեսվում է գենետիկական հետազոտություն անցկացնելու նպատակով նմուշառել 3-4 սերունդ արցախյան ծագում ունեցող անձանց
Այս բաժնից
1009 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
634 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
622 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար