211652_close_icon
views-count1228 դիտում article-date 11:55 18-10-2023

Իսրայելը հրապարակել է ձայնագրություն, որում ՀԱՄԱՍ-ի 2 անդամ իբր քննարկում են պաղեստինցիների արձակած հրթիռի ընկնելը Գազայում հիվանդանոցի վրա

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է ձայնագրություն, որում, հրեական կողմի պնդմամբ, ներկայացված է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երկու ներկայացուցչի գաղտնալսված զրույցը: Դրանում նրանք, իբրև, քննարկում են «Իսլամական ջիհադ»-ի հրթիռի անհաջող  արձակումը և դրա ընկելը Գազայի հատվածում հիվանդանոցի վրա: Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին մեղադրել է ԶԼՄ-ներին «ՀԱՄԱՍ-ի չստուգված պնդումները, ստեր» տարածելու համար:

«Ես ուզում եմ մի բան հստակեցնել. անհնար է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել այնքան արագ, որքան ՀԱՄԱՍ-ը պնդում էր, որ գիտի», - ասել է նա:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է այն պնդումները, թե իսրայելցի զինվորականներն են պատասխանատու Գազայի հիվանդանոցի վրա հարձակման համար։ Նրա խոսքով՝ հարյուրավոր կյանքեր խլած պայթյունն ահաբեկիչների ձեռքի գործն է։

Երեկ երեկոյան Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցներից մեկին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել։

Նմանատիպ նյութեր