Բանգկոկի հիվանդանոցներից մեկում պայթյուն է որոտացել. կա 2 տասնյակից ավելի տուժած
Առնվազն 23 մարդ է տուժել Բանգկոկի պետական Փհրամոնգկուտլաո հիվանդանոցում տեղի ունեցած ուժգին պայթյունից։ Այդ մասին տեղեկացնում է Tha Nation-ը։
Նախնական տվյալների համաձայն՝ հիվանդանոցի՝ զինվորական թոշակառուների ընդունարանում, պայթել է օդափոխիչ համակարգի բլոկներից մեկը։
Պայթյունից հետո ընդունարանը լցվել է ծխով, իսկ ապակու կտորները վնասել են այն գտնվողներին։