211652_close_icon
views-count5901 դիտում article-date 19:27 07-07-2016

Ֆրանսիայի հարավում գտնվող հիվանդանոցներից մեկում հզոր պայթյուններ են որոտացել

Ֆրանսիայի հարավում` Արդե դեպարտամենտում գտնվող Ardèche Nord բժշկական կենտրոնում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն` հղում կատարելով ledauphine.com-ին: Այս պահին հայտնի է, որ 2 պայթյունների հետևանքով բժշկական կենտրոնի լվացքատանը խոշոր հրդեհ է բռնկվել: Սկսվել է մարդկանց տարհանումը: Ըստ նախնական տեղեկությունների` պայթյունի պատճառը եղել է գազի բալոնը: Այս պահին զոհերի և վիրավորներրի մասին տեղեկություններ չկան:

Նմանատիպ նյութեր