Իսպանիայի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել. կա ավելի քան 90 տուժած
Իսպանիայի հարավում՝ սրճարաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է տեղի EFE լրատվական աղբյուրը:
Պայթյունի հետևանքով այս օահին հայտնի է ավելի քան 90 տուժածի մասին:
Աղբյուրի հաղորդմամբ միջադեպը տեղի է ունեցել Վելես Մալագայում՝ Անդալուսիա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել, իսկ տուժածների մեծ թիվը կապված է այդ տարածքում անցկացվող տոնավաճառի հետ: