Թեամփը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ
                        ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հույս ունի, որ շուտով կայցելի Եգիպտոս : Այս մասին նա հայտարարել է Սաուդյան Արաբիայում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ հանդիպումից հետո:
Թրամփը բարձր է գնահատել ալ Սիսիի գործունեությունը:  Եգիպտոսի նախագահն էլ իր հերթին Թրամփին «անհնարինը կատարելու ընդունակ յուրահատուկ անհատ» է անվանել:
ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ եգիպտացի գործընկերոջ հետ բանակցությունները շատ կարևոր էին: Նա արդյունքները դրական է համարել: «Ես կգնամ Եգիպտոս, և մենք անպայման առաջիկայում դա օրակարգ կմտցնենք»,- ասել է նա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

