211652_close_icon
views-count3237 դիտում article-date 15:40 21-05-2017

Այսօր ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրն է. Երևանում կանցկացվի «Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ համաճարակին» խորագրով հանրային միջոցառում

Մայիսի 21-ը ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրն է: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության հետ Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, ժամը 15:00-ից մինչև 19:00 իրականացնելու է «Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ համաճարակին» խորագրով հանրային միջոցառում, որի շրջանակում անցորդներին տրվելու է ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում իմանալու սեփական կարգավիճակի մասին: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Միջոցառումը նպատակ ունի խրախուսելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու ցանկությունը մեր հասարակությունում և փոխելու հետազոտման հետ կապված կարծրա-տիպերը, ամրապնդելու այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից: Հետազոտությունն ու խորհրդատվությունն իրականացնելու են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում: Իմացե՛ք ՄԻԱՎ-ի նկատմամբ Ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը:

Նմանատիպ նյութեր