Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է փորձարկել. Ճապոնիայում ճգնաժամային շտաբ է ստեղծվել
Այսօր՝ մայիսի 21-ին, Հյուսիսային Կորեան հերթական անգամ բալիստիկ հրթիռ է փորձարկել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունը համապատասխան տվյալներ է հավաքագրում հրթիռի փորձարկման վերաբերյալ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հրթիռ է փորձարկվել, որն անցնելով 500կմ՝ ընկել է Ճապոնական ծովը:
Ճապոնիայի կառավարությունը բալիստիկ հրթիռի փորձարկման առնչությամբ ճգնաժամային շտաբ է ստեղծել և հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ: