Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել
Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել, որն ընկել է Ճապոնական ծովը: Այդ մասին հայտնել են Հարավային Կորեայի իշխանությունները:
BBC-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ հյուսիսկորեացիների առաջնորդ Կիմ Չեն Ինը հրահանգել է շարունակել հրթիռային ու միջուկային փորձարկումները: Հարավային Կորեայի ՊՆ ներկայացուցիչների խոսքով՝ հրթիռն արձակվել է տեղի ժամանակով ժամը 05:55-ին, երկրի հարավ-արևմտյան հատվածից՝ անցնելով մոտ 800 կմ հեռավորություն:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այդ երկրի դեմ մի շարք խիստ պատժամիջոցներ են գործում: