Ճապոնիայում հրաբխի ժայթքման պատճառով ճգնաժամային շտաբ է ստեղծվել
Ճապոնիայի կառավարությունը ճգնաժամային շտաբ է ստեղծել՝ երկրի հարավարևմտյան Սուվանոսե կղզում Օնտակե հրաբխի ժայթքման առնչությամբ։ Այս մասին հայտնում է ճապոնական [url=https://english.kyodonews.net/news/2020/12/eda5f0877098-urgent-volcano-erupts-on-southwestern-japan-island.html]Kyodo[/url] գործակալությունը։
Նշվում է՝ ընդերքում պայթյուններ են տեղի ունենում, իսկ խառնարանից դուրս են նետվում շիկացած քարեր ու շպրտվում 2 կմ շառավղով։
Տեղի բնակիչներին արգելվել է բարձրանալ հրաբխային լեռը։ Խոսքը վերաբերում է հարևան փոքր կղզում բնակվող 49 մարդկանց:
Դեռևս տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: