Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել
Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան, անտեսելով միջազգային պատժամիջոցներն ու գերտերությունների քննադատությունները, կրկին բալիստիկ հրթիռ է արձակել իր արևելյան ափերից մեկից, հաղորդում է BBC-ն:
Ընդ որում, այս օրերին Վաշինգտոնում ընթանում է միջուկային անվտանգության հարցով գագաթնաժողով, որի շրջանակներում իր ելույթի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ և ԱՄՆ, և Չինաստանը կողմ են Կորեական թերակղզու միջուկային ապառազմականացմանը: