Ֆրանսիայում մրցարշավորդը 370կմ/ժ արագությամբ ավտովթարի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայում ընթացող Indycar ավտոմրցարշավի չեմպիոնատի ժամանակ նախօրեին միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Մրցուղով 370կմ/ժ արագությամբ ընթացող բոլիդը բախվել է արգելապատնեշին և շրջվելով՝ այրվել:
Մրցարշավորդ Սեբաստյեն Բուրդեն կարողացել է դուրս բերվել բոլիդից միայն 10 րոպե անց, սակայն գիտակցությունը տեղն է եղել:
Նա բազմաթիվ կոտրվածքներ է ստացել և այս պահին գտնվում է Ֆրանսիայի կլինիկաներից մեկում:
Հայտնի է, որ մցարշավորդին մի քանի վիրահատություններ են սպասվում: