Հայտնի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ իրեն և իր ընտանիքի անդամներին սպառնում են:
«Հարգելի գործընկերներ, լրագրողներ և իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, ինչպես գիտեք, ներկայացնում եմ քրեական գործով ըստ մեղադրանքի Արտաշես Չիչոյանի և մյուսների տուժող Էմմա Աբրահամյանի և տուժողի իրավահաջորդ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի շահերը։
Դատական նիստերի ժամանակ ամբաստանյալների հարազատները տեղում են սեռական հայհոյանքներ և սպառնալիքներ, ինչի վերաբերյալ իրավապահները իրազեկված են։ Այսօր առավոտյան, որպես իրենց սպառնալիքների շարունակություն արդեն ստացել եմ հետևյալ նամակը, որը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը»:
Գրառմանը կցվել է նաև նամակը՝ Նարինե Արզումանյան անվամբ օգտատիրոջ անունից»:
[img]http://shamshyan.com/ups/images/0692520001495275582390651.jpg[/img]