Ինդոնեզիայում կամուրջ է փլուզվել. կան 3 տասնյակից ավելի զոհեր ու անհետ կորածներ
Ինդոնեզիայի Բալի քաղաքից հարավ-արևելք ընկած հատվածում, 2 կղզիներն իրար կապող կամուրջ է փլուզվել, հաղորդում է Euronews-ը։
Ըստ տեղեկությունների՝ զոհվել է ավելի քան 30 մարդ։ Ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, երբ հարյուրավոր ուխտագնացներ էին վերադառնում հինդուական տոնից և անցնում էին կամրջի վրայով։
Առավել հավանական պատճառ է համարվում կամրջի ծանրաբեռնվածությունը։ Զոհերի ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ։ Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ բոլոր զոհերը տեղաբնակներ են և նրանց մեջ զբոսաշրջիկներ չեն եղել։ Կան նաև բազմաթիվ անհայտ կորածներ։