Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար
ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և «Տեղեկատվական կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատակազմի նախկին Հրայր Թովմասյանը:
Նա նշեց, որ Ա. Սաղաթելյանի փորձն ու գիտելիքները բավարար են այդ պաշտոնում աշխատելու համար:
Ավելի վաղ, ըստ մամուլի տեղեկությունների, ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում հավանական թեկնածուներից մեկն էր համարվում ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: