4348 դիտում
14:05 18-05-2017
Ընտրակաշառք տալու վերաբերյալ հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «News.am» էլեկտրոնային լրատվական կայքի և Երևանի ավագանու թեկնածու Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումների հիման վրա: Այս մասին հայտնում է ՀՔԾ կայքը:
Մասնավորապես, «News.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Փող են մտցրել Տարոն Մարգարյանի շտաբ. Փաշինյանը Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում է» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Երևան քաղաքի Կոմիտաս 56 հասցեում տեղակայված Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբ այցելած Ն. Փաշինյանը հայտարարել է նույն օրը «ՍԱՍ» սուպերմարկետի ներքին ինկասացիայի աշխատակիցների կողմից հիշյալ շտաբ գումար տեղափոխելու, այնտեղ ընտրակաշառք բաժանելու կամ դա կատարել պատրաստվելու մասին: Նույն օրն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում Ն. Փաշինյանը ներկայացրել է հիշյալ շտաբից դուրս բերված` ընտրողներին առերևույթ կաշառք տալու մասին վկայող փաստաթղթեր:
Այսպիսով, առերևույթ ընտրակաշառք տալու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
10214 դիտում
15:37 23-09-2018
Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ
3461 դիտում
16:24 09-06-2021
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, 2 անձ բերման է ենթարկվել. Դատախազություն
Այս բաժնից
781 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ
1516 դիտում
09:12 24-01-2025
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը․ Factor.am
850 դիտում
00:33 24-01-2025
Գագիկ Ծառուկյանը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությանը գրասենյակ է տրամադրել