2697 դիտում
12:37 18-05-2017
ՀՀ գյուղնախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պատվիրակությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի անտառային ոլորտի հարցերով պատասխանատու Նորբերտ Ուինկլեր-Ռատոնյինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև նախանշել հետագա համագործակցության շրջանակները:
«Անտառային ոլորտին առնչվող խնդիրները պայմանավորված բնակլիմայական փոփոխություններով այսօր կարևորվում են ամբողջ աշխարհում: Հայաստանը ևս բացառություն չէ. անտառային տարածքների արդյունավետ կառավարումը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, և այս ուղղությամբ մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Այնուհետև նախարարը հյուրերին ներկայացրել է անտառային ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, որոնց թվում հատկապես կարևորվում են անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարման և անտառների գույքագրման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև անտառային ռեսուրսների բնագավառում ագրոբիզնեսի և էկոտուրիզմի զարգացմանը, ինչը կնպաստի անտառամերձ շրջանների բնակիչների բարեկեցության ապահովմանը:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին ներկայացրել են ոլորտում իրականացրած դիտարկման արդյունքները, համաձայն որոնց Հայաստանում անտառների կառավարման ուղղության մեջ հիմնական մարտահրավերները վերաբերում են անտառային տարածքների ավելացման անհրաժեշտությանը, երկարաժամկետ ֆինանսավորման կայունության ապահովմանը և անտառային տնտեսությունների քաղաքականության ինտեգրմանը գյուղատնտեական քաղաքականության հետ:
Ընդգծելով, որ ՊԳԿ-ի հետ համատեղ ծրագրերը եղել են հաջողված և արդյունավետ` նախարարն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ անտառային ռեսուրսների կառավարման ոլորտում ծրագրի մշակման և իրականացման նպատակով:
Նմանատիպ նյութեր
2586 դիտում
17:47 17-08-2018
ՀՀ Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներին
1909 դիտում
15:46 24-01-2022
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անդամ երկրները քննարկել են գյուղատնտեսության ընթացիկ խնդիրները
Այս բաժնից
559 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
448 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
676 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am