148507 դիտում
08:29 18-05-2017
Առանձնակի դաժանությամբ սպանություն Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դի, դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական գլխավոր վարչության պետն ու 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 18-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ տևական ժամանակ է, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 Ա շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին:
Ոստիկանները խնդրել են, որպեսզի դեպքի վայր ժամանեն հրշեջ-փրկարարները՝ բնակարանի դուռը բացելու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:
Փրկարարները, ոստիկանների և ընթերակաների ներկայությամբ բացելով տան դուռը, բնակարանում բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 23-ամյա Արթուր Հարությունյանն էր:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան սուր կտրող-ծակող և բութ առարկայից ստացած բազմաթիվ հետքեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանն ամբողջովին տակնուվրա է արված եղել, իսկ սպանվածը տանը եղել է միայնակ. քույրն ու մայրը եղել են Երևանում:
Երևանից նշված վայր են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Ս. Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)