211652_close_icon
views-count7786 դիտում article-date 21:14 16-05-2017

Ուսանողի օրվա կապակցությամբ ԵՊՀ-ում ընտրեցին լավագույն ուսանողներին

Այսօր՝ մայիսի 16-ին, Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) անցկացվեց «Ուսանող-2017» մրցանակաբաշխություն և հանդիսավոր համերգ նվիրված Ուսանողների ու երիտասարդների օրվան և ԵՊՀ հիմնադրման 98-ամյակին: Մայր բուհը հիմնադրվել է 1919 թվականի մայիսի 16-ին: Ուստի ԵՊՀ ուսանողական խորհուրդը տարիներ առաջ հանդես եկավ առաջարկությամբ մայիսի 16-ը Հայաստանում նշել որպես Ուսանողների և երիտասարդների օր, ինչը դրական արձագանք գտավ ՀՀ կառավարությունում: Տոնական համերգին համալսարանականներին ողջունեց ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Նա կարևորեց ուսանողության ակտիվ մասնակցությունը երկրի կառավարման գործընթացում, հասարակական, քաղաքական, գիտության և այլն ոլորտներում: Ուսանողաի օրվա կապակցությամբ ԵՊՀ-ում ընտրեցին նաև լավագույն ուսանողներին: ԵՊՀ ուսանողական խորհուրդն ավանդաբար կազմակերպում է տարվա ուսանող մրցանակաբաշխությունը, որի հիմնական նպատակն է խրախուսել ուսանողների ակտիվ մասնակցությունը ներհամալսարանական ուսանողական կառույցներում, ինչպես նաև նրանց բարձր առաջադիմությունը: Այս անգամ էլ նախապես մշակված չափորոշիչների հիման վրա ընտրվեց յուրաքանչյուր ֆակուլտետի լավագույն ուսանողը: Լավագույնները պարգևատրվեցին պատվոգրերով, ՈւԽ արծաթե մեդալով և հուշանվերով: Նշենք, որ Ուսանողների ու երիտասարդների օրվան նվիրված տոնական միջոցառումը Մայր բուհում կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և բուհի ուսանողական խորհուրդը: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր