Զավեշտալի դեպք Երևանում. կապիկն իր տիրոջը ծառից ծառ էր թռցնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 14-ին արտակարգ ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ իր կապիկը Երևանում՝ Կոմիտասի անվան զբոսայգում, բարձրացել է ծառ և չի իջնում, իսկ ինքը չի կարողանում բռնել:
Քաղաքացին խնդրել է փրկարարների օգնությունը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին լուսանկարներ տրամադրած մեր ընթերցողն ասում էր. «Մինչ կժամանեին փրկարարները, կապիկի տերը ինքն էր ծառից ծառ թռչելով՝ փորձել կամակոր կապիկին բռնել»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի