Ես այս տղային ճանաչում եմ, նա հայ է, չեմ խոսի, մինչև դուրս չգա. Ադրբեջանի դեսպանի զավեշտալի հայտարարությունը Վարշավայում
Մայիսի 15-ին զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել Վարշավայի համալսարանում, Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովի հետ ուսանողների հանդիպման ժամանակ: Հայ ուսանող Տիգրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ Վարշավայի համալսարանում ուսանողների հետ հանդիպում էր Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովը: Որոշեցի ներկա գտնվել և մյուսների նման հարցեր տալ:
Ներս մտնելուց հետո, հայացքը ուղղելով դեպի ինձ, հայտարարեց. «Ես այս տղային ճանաչում եմ: Նա հայ է: Չեմ խոսի՝ մինչև դուրս չգա»:
Ես լքեցի դահլիճը»: