211652_close_icon
views-count21178 դիտում article-date 21:41 15-05-2017

Հակառակորդը կառավարվող հրթիռից կրակ է բացել ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ. վնասվել է մեկ ռազմական տեխնիկա. ԱՀ ՊՆ

Այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 16:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր