1836 դիտում
18:31 15-05-2017
ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել սառեցված հակամարտությունների հարցերով ենթահանձնաժողովի նիստը
Մայիսի 15-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Սառեցված հակամարտությունների հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի նիստը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 2017թ-ի աշխատանքային պլանը և մեթոդները , որը նախատեսում էր, ի շարս այլ հակամարտությունների, քննարկման առարկա դարձնել ԼՂ հակամարտության հարցը, այդ թվում նաև՝ փաստահավաք առաքելություն իրականացնել և այլն:
Հերմինե Նաղդալյանը հանձնաժողովականներին փաստել է, որ այս փխրուն ժամանակահատվածում աննպատակահարմար է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրին, քանզի այն միջնորդական գործընթացի վրա կարող է բացասական միջամտություն լինել և հանգեցնել անկանխատեսելի զարգացումների:
«Ենթահանձնաժողովի աշխատանքային նման եղանակը անարդյունավետ է և հղի բացասական հետևանքներով»,-իր խոսքում պնդել է մեր պատվիրակության ղեկավարը՝ ներկաներին հիշեցնելով ԵԽԽՎ կանոնադրության ՝ սառեցված հակամարտությունների ենթահանձնաժողովի գործունեությանն առնչվող 7-րդ կետը, ըստ որի ենթահանձնաժողովը կոնկրետ հակամարտության գծով կարող է աշխատանքներ ծավալել միայն այն դեպքում, եթե ունի անդամ պետությունների համաձայնությունը:
Քննարկումների արդյունքում մեր պատվիրակությանը հաջողվել է աշխատանքային նախնական ծրագրում որոշակի փոփոխություններ կատարել, և հանձնաժողովի կողմից որոշում է կայացվել վերադառնալ նախկինում ձեռք բերված համաձայնությանը, այն է՝ ենթակոմիտեն պետք է առաջնորդվի նախատեսված լիազորությունների շրջանակում, և սահմանված աշխատակարգի համաձայն, Լեռնային Ղարաբաղի հարցին առնչվող քննարկումներին անդրադառնա 2017թ. վերջում ՝ համազեկուցողների մասնակցությամբ նախնական քննարկումների արդյունքում:
Մայիսի 15-ին տեղի է ունեցել նաև ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ժամանակ տիկին Նաղդալյանը , որպես Մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահ, վարել է Էստոնիային և Իռլանդիային առնչվող հարցերի քննարկումները:
Նմանատիպ նյութեր
916 դիտում
11:51 22-03-2024
Սոնա Ղազարյանը` ԵԽԽՎ ենթահանձնաժողովի փոխնախագահ
1618 դիտում
17:32 04-03-2014
Կայացել է «Հետ-Ռիո+20»-ի ենթահանձնաժողովի առաջին նիստը
Այս բաժնից
868 դիտում
09:41 24-11-2024
Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ
802 դիտում
09:16 24-11-2024
Երևանի կենդանաբանական այգում տնկվել է ավելի քան 150 ծառ
1648 դիտում
09:00 24-11-2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով