211652_close_icon
views-count94223 դիտում article-date 18:17 15-05-2017

Ազգային ժողովի պատգամավորը, իմանալով եռյակի ծննդի մասին, անակնկալ այցելեց Ակունք գյուղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ մայիսի 15-ին, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրի Սահակյանը իր եղբոր՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հետ այցելեցին Արագածոտնի մարզի Ակունք գյուղ, որտեղ հանդիպեցին մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը Երևանի Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատանը եռյակ ունեցած ընտանիքի անդամներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սահակյան եղբայրները դատարկաձեռն չէին եկել: Նախ շնորհավորեցին ընտանիքի տան ամենամեծին՝ Սլավիկի մայրիկին, և իրենց նվերներն ու դրամական օգնությունն հանձնեցին ընտանիքի հորը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում եռյակի հայրը՝ 38-ամյա Սլավիկ Գեղամյանն, ասաց. «Ճիշտն ասած, համ անակնկալի եկա, համ էլ անակնկալի չեկա: Անակնկալի եկա, որ մեր տուն էր այցելել անձամբ Նաիրի Սահակյանը՝ իր եղբոր՝ Սարգիս Սահակյանի հետ, ովքեր մեծ օգնություն ցուցաբերեցին մեր ընտանիքին, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Սահակյանների ընտանիքի անդամներին, իսկ անակնկալի չեկա, քանի որ Նաիրի Սահակյանի մասին շատ էի լսել այն ժամանակ, երբ 2106 թ.-ի քառօրյա պատերազմի օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի սպաների ու զինվորների հետ առաջնագծի ամենաթեժ կետերն էինք պահում: Գրեթե շաբաթը 2 անգամ, երբ սննդամթերք, ծխախոտ, լոգանքի պարագաներ, զինվորի համար կարևոր հանդերձանքներ էին բերում մեզ, լսում էինք, որ ասում էին՝ Սա զինվորներին են ուղարկել Արագածոտնի մարզից՝ Սահակյան եղբայրները: Ու այդ ժամանակվանից թե՛ իմ, թե՛ իմ զինակից ընկերների մեջ տպավորվել են Նաիրի Սահակյանի կատարած այսպիսի բազմաբնույթ ու շարունակական գործողությունները, ով միշտ էլ եղել է բանակի թիկունքին, ով միշտ էլ եղել է մեր նման հասարակ ժողովրդի թիկունքին կանգնած ու բանակի ակունքներում: Կրկին շնորհակությունս եմ հայտնում և՛ Սահակյանների ընտանիքին և՛ Արմենիա բժշկական կենտրոնի բժիշիկներին, ովքեր առաջին իսկ պահից մեզ սատար են կանգնել: Դե, գյուղապետի մասին էլ խոսք չկա. Դեռ հիվանդանոց չտարած՝ միշտ հետաքրքրվում էր, թե երբ են երեխաները ծնվելու»: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/14/1066934/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը եռյակ է ծնվել: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, մայրը՝ 33-ամյա Հերմինե Տերտերյանն ու հայրը՝ 38-ամյա Սլավիկ Գեղամյանը, Արագածոտնի մարզի Ակունք գյուղից են և ունեցել են 2 աղջիկ, 1 տղա: Երեխաները գտնվում էին բժիշկների հսկողության տակ, իսկ ամուսինները ունեն նաև 2 տղա՝ 8 տարեկան Ավետը և 6 տարեկան Գեղամը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայրը Ս. Գեղամյանը, զինվորական է: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր