«Բաց երկնքի մասին» պայմանագրի շրջանակներում ռուս մասնագետները դիտորդական թռիչք կիրականացնեն Միացյալ Նահանգների վրայով։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է ՌԴ Միջուկային վտանգի նվազեցման ազգային կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը։
«Առավելագույն՝ մինչև 4.250 կմ հեռավորությամբ դիտորդական թռիչքը կկատարվի մայիսի 15-ից մինչև 20-ը՝ Կալիֆորնիայի «Թրևիք» օդակայանից»,-պարզաբանել է Ռիժկովը։
Նրա խոսքով՝ դիտորդական թռիչքները կանցկացվեն ռուսական Ty-154 M Лк-1 ինքնաթիռով՝ ըստ նախապես համաձայնեցված չվերթի։ Ինքնաթիռում կլինեն նաև ամերիկացի մասնագետներ, ովքեր կհսկեն դիտորդական սարքերին կիրառման կարգին։