Թուրքիան և Իտալիան դիտորդական թռիչքներ կիրականացնեն Ռուսաստանի վրայով
Իտալիայի և Թուրքիայի տեսուչները դիտորդական թռիչքներ են իրականացնելու Ռուսաստանի վրայով: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Միջուկային վտանգի նվազեցման հարցով ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովին:
Միևնույն ժամանակ Ռուսաստանը դիտորդական թռիչքներ կիրականացնի Նորվեգիայի վրայով: Թռիչքները կատարվելու են ռուսական Aн-30Б ինքնաթիռով, հուլիսի 11-15-ը:
Ինքնաթիռը օդ կբարձրանա Բարդուֆոսի օդանավակայանից: