Ամերիկյան ինքնաթիռները պատրաստվում են «Բաց երկինք» միջազգային պայմանագրի շրջանակում դիտորդական թռիչքներ կատարել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքի վրայով: Այս մասին հայտնել է ՌԴ Միջուկային վտանգի նվազեցման ազգային կենտրոնի ղեկավար Սերգեյ Զաբելլոն:
Թռիչքները կիրականացվեն նոյեմբերի 17-22-ը ՕC-135B ինքնաթիռներով:
«Բաց երկնքի մասին» պայմանագիրը կնքվել է 1992 թվականին: Այն ստորագրել է 34 պետություն: