Ուկրաինան ու ԱՄՆ-ն դիտորդական թռիչքներ կիրականացնեն Ռուսաստանի վրայով
Բաց երկնքի մասին միջազգային պայմանագրի շրջանակներում ԱՄՆ-ն ու Ուկրաինան դիտորդական թռիչքներ կիրականացնեն Ռուսաստանի վրայով: Այդ մասին հայտնել է ՌԴ Միջուկային վտանգի նվազեցման ազգային կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը, փոխանցում է gazeta.ru-ն:
Թռիչքներն իրականացվելու են հուլիսի 18-23-ը, ամերիկյան OC-135B ինքնաթիռով: Այս պահին հստակեցվում է չվերթուղին:
Ինքնաթիռում կլինեն նաև ռուս մասնագետներ, ովքեր կհետևեն, որպեսզի պամանագրով չնախատեսված այլ սարքեր օդանավում չլինեն: