Սևաստոպոլում հենց եկեղեցուց քահանայի են առևանգել
                        Սևաստոպոլում եկեղեցու միջից անհայտ անձինք առևանգել են նույն եկեղեցու քահանային՝ Հայր Նիկոլայ Կվիչին և տարել անհայտ ուղղությամբ:
Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ քահանայի առևանգումը հաստատել են եկեղեցում այդ պահին ընթացող պատարագի մասնակից հավատացյալները: 
Տեղեկությունների համաձայն՝ այս ամսվա ընթացքում հունական կաթոլիկ եկեղեցու սպասավորները մշտապես Ղրիմը լքելու սպառնալիքներ էին ստանում, սակայն ոչ մի տեղ չէին հեռանում: 
Հաղորդվում է նաև, որ Տեր Նիկոլայը կատարում էր նաև Ուկրաինայի հունական կաթոլիկ եկեղեցու ռազմական գլխավոր կապելանի պարտականությունները, ինչն էլ, շատերի համոզմամբ, կարող էր հենց նրա առևանգման պատճառը հանդիսացած լինել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

