Եգիպտոսում հնագետները 17 մումիա են գտել
Կահիրեի հարավում գտնվող Էլ Մինյա նահանգում հնագետները 17 մումիա են հայտնաբերել: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Նրանք դամբարանը գտել էին դեռևս անցած տարի: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են միջանցքներ, որտեղ պահված են եղել մումիաները:
Դրանց հետ միասին հնագետները գտել են նաև սարկոֆագներ, թաղված կենդանիներ և պապիրուսներ:
Դեռևս պարզ չէ, թե հայտնաբերված մումիաները կոնկրետ որ դարաշրջանի են, բայց հնագետներն այն վերագրում են Մ.թ.ա IV- III (հելլենիստական) դարերին: