Սևաստոպոլում կրկին բողոքի ակցիա են կազմակերպել
Սևաստոպոլ քաղաքի բնակիչները չեն ճանաչում Կիևի իշխանություններն և կրկին հավաքվում են մասսայական բողոքի ակցիայի` Նախիմովի հրապարակում:
Այս պահին այնտեղ են հավաքվել արդեն մի քանի հազար մարդ:
Հիշեցնենք, որ Սևաստոպոլում, որի քաղաքապետն է Ալեքսեյ Չալիյը, փետրվարի 23-ին մեծ բողոքի ակցիա էր կազմակերպվել: Քաղաքի վարչության ղեկավար Վլադիմիր Յացուբովը հրաժարական էր տվել, իսկ վարչական շենքի մոտ բարձրացվել էր ռուսական դրոշը: