Լրագրողի աշխատանքը խոչընդոտած կինը դատապարտվեց 2 տարի պայմանական ազատազրկման. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2015 թ-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի օրը «Ազատության» լրագրողի և օպերատորի աշխատանքը խոչընդոտած Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց և 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց ամբաստանյալ Սիրուշ Հովհաննիսյանին:
Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան։ Մեղադրող կողմը՝ երեք տարվա ազատազրկում էր պահանջել՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու պայմանով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]