211652_close_icon
views-count5886 դիտում article-date 20:16 12-05-2017

Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպայի Լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Եվրոպայի լիգայի շաբաթվա թիմում` կիսաեզրափակիչ պատասխան խաղերի արդյունքներով, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ երկու խաղերի արդյունքով «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթահարեց իսպանական «Սելտայի» արգելքը` 1:0, 1:1: Մխիթարյանը մանկունյանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 77-րդ րոպեին: [b]Եվրոպայի լիգայի շաբաթվա թիմը.[/b] [b]Դարպասապահ.[/b] Սերխիո Ալվարես («Սելտա») [b]Պաշտպաններ.[/b] Քենի Տետե, Դավինսոն Սանչես (երկուսն էլ՝ «Այաքս»), Անտոնիո Վալենսիա («Մանչեսթեր Յունայթեդ») [b]Կիսապաշտպաններ.[/b] Պիոնե Սիստո («Սելտա»), Հենրիխ Մխիթարյան, Մարուան Ֆելայինի (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Նաբիլ Ֆեկիր, Մաքսիմ Գոնալոն (երկուսն էլ՝ «Լիոն»): [b]Հարձակվողներ.[/b] Ալեքսանդր Լյակազետ («Լիոն»), Կասպեր Դոլբերգ («Այաքս»): Նշենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Այաքսը»: Հանդիպումը կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենայում»:

Նմանատիպ նյութեր