Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականը, որի կազմում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» հետ պատասխան [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/18/79901/]խաղում[/url] (2:1) Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ խորհրդանշական հավաքականում տեղ է գտել նաև Մխիթարյանի թիմակից, գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որը դուբլի հեղինակ դարձավ: