Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպայի Լիգայի տուրի խորհրդանշական հավաքականում
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղերի խորհրդանշական հավաքականը:
Հավաքականում ընդգրկվել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Ռոստովի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/09/1061082/]խաղում[/url] (1:1) գոլի հեղինակ դարձավ:
Ուշագրավ է, որ խորհրդանշական հավաքականում 3 խաղացող ներկայացնում են բելգիական «Գենկը», որը 5:2 հաշվով հաղթել էր բելգիական մեկ այլ թիմի` «Գենտին»: