Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպայի Լիգայի տարվա խորհրդանշական հավաքականում
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում` ըստ Whoscored.com մարզական-վիճակագրական կայքի գնահատականների:
2015/2016 մրցաշրջանի Եվրոպայի Լիգայում իր մրցելույթների համար Մխիթարյանը միջինը ստացել է 7,8 միավոր: Եվրագավաթի այդ խաղարկությունում հայ ֆուտբոլիստը անցկացրած 11 խաղում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը մարզական մի շարք պարբերականների հարցումներով նաև Բունդեսլիգայի այս մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվել: