Մայիսի 2-6-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 235 հեռախոսազանգ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 235 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 203-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 32 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 87 հեռախոսազանգ, որոնցից 70-ին լուծում է տրվել, իսկ 17-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: