211652_close_icon
views-count2366 դիտում article-date 13:24 26-05-2017

Մայիսի 15-21-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 254 հեռախոսազանգ

Մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 254 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 234-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 20 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 81 հեռախոսազանգ, որոնցից 59-ին լուծում է տրվել, իսկ 22-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր