1320 դիտում
17:53 05-03-2019
Տրանսպորտի նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով փետրվար ամսին ստացվել է 235 հեռախոսազանգ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2019թ. փետրվար ամսին ստացվել է 235 հեռախոսազանգ:
Նախարարության «թեժ գծին» զանգահարած «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցը հայտնել է, որ խախտվել են իր աշխատանքային իրավունքները, ինչի վերաբերյալ ղեկավարությանն ուղղված գրավոր դիմումը մնացել է անպատասխան: Նախարարության փոստային ոլորտի քաղաքականության վարչությունը քաղաքացու բողոքի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար անմիջապես գրավոր դիմել է «Հայփոստ» ՓԲԸ-ին: Ստացված պարզաբանումները տրամադրվել են քաղաքացուն:
Բջջային օպերատորներից մեկի անբարեխիղճ աշխատանքի վերաբերյալ ահազանգած քաղաքացին էլ նշում էր, որ այդ ընկերությունն իր բաժանորդային տվյալները փոխարինել է այլ տվյալներով և դադարեցրել ֆիքսված կապի ծառայության մատուցումը: Քաղաքացու բողոքը վերահասցեավորվել է տվյալ ընկերություն, որի տված գրավոր պարզաբանումները փոխանցվել են քաղաքացուն:
Մեկ այլ քաղաքացու դժգոհության պատճառն էլ այն էր, որ թեև Մ6 ճանապարհով ծանրաքաշ բեռնատարների երթևեկությունն արգելված է, սակայն այնտեղով անցնում են այդպիսի մեքենաներ ու խաթարում և´ շինարարական աշխատանքների ընթացքը, և´ խցանում առաջացնում: Նախարարությունը դիմել է ՀՀ ճանապարհային ոստիկանություն՝ առաջարկելով հանձնարարել ծառայության համապատասխան ստորաբաժանումներին խստացնել վերահսկողությունը Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենաների և երթուղային ավտոբուսների մուտքն Մ6 ճանապարհ արգելող ու դրանց հետագա ընթացքն այլընտրանքային երթուղով ուղղորդող ճանապարհային նշանների պահանջն ապահովելու նկատմամբ:
Եվս մեկ քաղաքացի էլ ահազանգել է՝ տեղեկացնելով, որ Դիլիջանի թունելում վատ լուսավորության և գոյացած մեծ փոսի պատճառով պայթել են իր մեքենայի երկու անվադողերը: Տվյալ ճանախարհահատվածը սպասարկող կազմակերպության աշխատակիցներն անմիջապես ուսումնասիրել են բողոքը, կատարել տեսախցիկների տեսագրության դիտարկում: Ներկայացված փաստերը բավարար չեն եղել բողոքին ընթացք տալու համար, ուստի քաղաքացուն առաջարկվել է ներկայացնել լրացուցիչ փաստեր:
Ճանապարհաշինական ոլորտին վերաբերող մյուս ահազանգը Շենիկ-Բաղրամյան-Արմավիր ճանապարհահատվածում ձնամաքրման աշխատանքների մասին էր: Նախարարության համապատասխան ստորաբաժանումը քաղաքացուն գրավոր տեղեկացրել է, որ տվյալ հատվածի սպասարկումը կատարում է Արմավիրի մարզպետարանը:
Նույն ժամանակահատվածում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 230 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3911 դիտում
21:29 09-03-2017
Տրանսպորտի նախարարությունում «Թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է շուրջ 880 հեռախոսազանգ
Այս բաժնից
1009 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
988 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
922 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր