211652_close_icon
views-count9252 դիտում article-date 23:07 11-05-2017

Կոչ ենք անում զե՛րծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից. ՀՀԿ նախընտրական շտաբ

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուկ» սոցիալական ցանցի իր էջում մի գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20 հազարանոց դրամներ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի՛ համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի պատգամավորին կոչ ենք անում զե՛րծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից: [b]ՀՀԿ նախընտրական շտաբ[/b] Նշենք, որ Ժամը 23:00-ին Կուրղինյան նրբանցքում, ՀՀԿ շտաբի մոտ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։

Նմանատիպ նյութեր