Հաղթանակի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել Ստրասբուրգում
Մայիսի 9-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչությունը՝ դեսպան Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ մասնակցեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակին նվիրված հիշատակի միջոցառմանը, որը տեղի ունեցավ Ստրասբուրգի մերձակա Ագնո քաղաքում գտնվող Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում զոհված մարտիկների գերեզմանատանը, ուր ամփոփված են նաև խորհրդային բանակի զինվորների շիրիմներ:
Պարույր Հովհաննիսյանը և Եվրոպայի խորհրդում այլ պետությունների ներկայացուցչությունների ղեկավարներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակներ զետեղելով նրանց նվիրված հուշակոթողի առջև: