211652_close_icon
views-count2588 դիտում article-date 14:19 11-05-2017

Վարչապետն անհրաժեշտ է համարել քննարկել իր տված հանձնարարականների կատարողականի հսկողությունը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է կառավարության և գործադիր մարմինների գործունեության կազմակերպման թերություններին: «Կառավարության նիստերի, խորհրդակցությունների և այլ քննարկումների ընթացքում ներկայացվող հանձնարարականների կատարման ժամկետների հաշվարկը դիտարկվում է դրանց հնչեցման պահից, իսկ ակնկալվող արդյունքը պետք է ներկայացվեն պատշաճ որակով։ Երկու պահանջներից մեկի բացակայությունը դիտարկվելու է որպես հանձնարարականի կատարողականի բացակություն»,- նշել է կառավարության ղեկավարը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարել սահմանել խիստ վերահսկողություն առաջին կետում նշված գործողությունների կատարման և ՀՀ կառավարության աշխատակազմի պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ և դրանց ընթացքի վերաբերյալ պարբերաբար զեկուցել: Անդրադառնալ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին կառավարության նիստին տրված հանձնարարականներին Կարեն Կարապետյանը նշել է. «Հաշվի առնելով բարձրացված հարցերի և հիմնախնդիրների կարևորությունը, անհրաժեշտ եմ համարում մոտ ապագայում քննարկել տրված հանձնարարականների կատարողականի հսկողությունը: Միաժամանակ տեղեկացնեմ, որ ներկայացվել են նաև կառավարության կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների ամփոփ ցանկը ըստ նախարարությունների և գերատեսչությունների: Այդ նպատակով հանձնարարում եմ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին սույն թվականի մայիսի 13-ին կազմակերպել համապատասխան խորհրդակցություն և ներկայացնել տրված հանձնարարականների կատարողականի հսկողության արդյունքները: Խորհրդակցության ժամանակ հատուկ անդրադառնալ նաև ցանկում ներառված կառավարության կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների կատարման ընթացքին՝ առաջարկելով լսել կատարման վերաբերյալ 2-3 նախարարությունների հակիրճ հաշվետվությունը»:

Նմանատիպ նյութեր