3044 դիտում
10:57 11-05-2017
Հայաստանում սննդամթերքը թանկացել է 5.9 տոկոսով. ինչո՞վ է դա պայմանավորված. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երկարատև գնանկումային փուլից հետո Հայաստանում այս տարվա ապրիլին գրանցվեց գնաճ: Սպառողական գների աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի թանկացմամբ: Մեկ տարվա ընթացքում սննդամթերքը Հայաստանում թանկացել է 5.9 տոկոսով:
Սա աննախադեպ ցուցանիշ է անցած մեկ-մեկուկես տարիների ընթացքում: Թե ինչով է պայմանավորված այս գնաճը, ճիշտն ասած, այնքան էլ չի հասկացվում: Շուկայական կանոններով ապրող երկրներում գները կարող են աճել երկու հիմնական պատճառներով: Եթե պատկերավոր ներկայացնենք այդ պատճառները, ապա դրանք հետևյալն են:
Ասենք, թանկացել են սննդամթերքի միջազգային գները: Հայաստանը սննդամթերք ներկրող երկիր է, և համաշխարհային շակայում գների փոփոխությունները պետք է անդրադառնան ներքին գների վրա: Հաջորդ պատճառը կարող է լինել բնակչության գնողունակ պահանջարկի կտրուկ աճը: Այսինքն՝ մարդիկ հարստանում են և ավելի շատ ապրանք կարող են գնել, այդ դեպքում տվյալ ապրանքները ներկրողները կամ արտադրողներն իրենց բիզնեսից ավելի մեծ շահույթ ստանալու ակնկալիքով փոքր-ինչ բարձրացրել են գները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1606 դիտում
23:40 13-08-2024
14 ամսվա մեջ առաջին անգամ Հայաստանում սննդամթերքը թանկացել է. ԵԱԶԲ
995 դիտում
12:09 07-07-2022
Միայն սննդամթերքը թանկացել է 17.1 տոկոս. Սուրեն Պարսյան
Այս բաժնից
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1993 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1792 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ