6430 դիտում
09:31 11-05-2017
150-200 աշակերտ ունեցող դպրոցները փակման վտանգի տակ են. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Օպտիմալացման հետ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը մի շարք դպրոցներում տագնապ է առաջացրել: Այն դպրոցները, որոնք ունեն 150-200 աշակերտ, փակման վտանգի տակ են, ու հիմա ուսուցիչներն ուզում են հասկանալ՝ դպրոցները օպտիմալացնելով և մի քանիսը փակելով, իրենց աշխատանքով ապահովո՞ւմ են, թե՞ դառնալու են երիտասարդ թոշակառու:
Երեկ «ժամանակ»-ին հաջողվեց այս առթիվ մեկնաբանություն ստանալ կրթության նախարար Լևոն Մկրտչյանից: Ի պատասխան՝ Լևոն Մկրտչյանը նշեց, որ ԿԳՆ-ն կառավարության հանձնարարությամբ մշակում է դպրոցների զարգացման համալիր ծրագիր, որի համատեքստում քննարկվում է գերբեռնված և գերբեռնված դպրոցների գործունեության արդյունավետության բարձրացման հարցը.
«Այս գործընթացում մեզ համար առաջնային է լինելու կրթության որակը: Ծրագիրը քննարկվելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Կրթության և գիտության նախարարության կողմից մշակվում են ընդհանուր չափանիշներ, որոնք դրվելու են դպրոցների համալիր զարգացման ծրագրի հիմքում»,- ասաց նախարարը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2113 դիտում
08:26 10-09-2015
«Յունիֆիշն» ու բազմաթիվ մանր եւ միջին ընկերություններ ռուբլու պատճառով կանգնած են փակման վտանգի առջեւ. «Ժամանակ»
6170 դիտում
10:53 16-05-2017
566 աշակերտ ունեցող հիմնական դպրոցը հայտնվել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի թիրախում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1261 դիտում
09:00 21-01-2025
Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
997 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»