211652_close_icon
views-count2077 դիտում article-date 08:26 10-09-2015

«Յունիֆիշն» ու բազմաթիվ մանր եւ միջին ընկերություններ ռուբլու պատճառով կանգնած են փակման վտանգի առջեւ. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. «Օր օրի ավելանում են սնանկ հայտարարված, սակայն ձկնամթերքի արտադրության առաջատար եղած «Յունիֆիշ» ընկերության պարտատերերը, որոնք նորանոր պահանջներ են ներկայացնում: Սնանկության գործով կառավարիչ Դավիթ Ղարիբյանի խոսքով, սնանկ ճանաչվելուց հետո որեւէ մեկը տեղյակ չէ, տնօրեն Արմեն Մկրտչյանը որտեղ է գտնվում: Նա իր բնակարանն ու մեքենաները նույնպես գրավադրել է ընկերության հետագա գործունեության համար, սակայն դա ոչնչով չի օգնել: Արմեն Մկրտչյանը նույնպես սնանկ է ճանաչվել, եւ նրա անձնական մեքենաներն ու բնակարանը նույնպես գտնվում են բանկում եւ հանդիսանում են գրավի առարկա: Նշենք, որ ռուսական տնտեսությունում ստեղծված վիճակով պայմանավորված ոչ միայն «Յունիֆիշն» է հայտնվել նման ճգնաժամային իրավիճակում, բազմաթիվ մանր եւ միջին ընկերություններ եւս կանգնած են փակման վտանգի առջեւ, քանի որ նախ՝ ռուբլին է արժեզրկվել, ապա նաեւ՝ ԵԱՏՄ երկրներ արտահանման հետ կապված որոշակի փոփոխություններ են եղել»:

Նմանատիպ նյութեր